Մակունցը կոնգրեսական Ուայլդի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղությանը հասնելու գործնական քայլերը
ՔաղաքականՀոկտեմբերի 26-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այն անվտանգային մարտահրավերներին, որոնց Հայաստանն առերեսվում է, և քննարկվել են տարածաշրջանային խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ գործնական քայլերը։ Զրուցակիցներն ընդգծել են շարունակական համագործակցության կարևորությունը»,- ասվում է գրառման մեջ։