Լեհաստանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Անջեյ Դուդային
ՔաղաքականՀոկտեմբերի 26-ին Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։
Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Ա․Դուդան շնորհավորել է դեսպան Արզումանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Անդրադարձ է կատարվել հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։
Հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Ա․ Արզումանյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձան, ծաղկեպսակ զետեղել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին: