Եղանակը Հայաստանում. Երեւանում սպասվում է քամու ուժգնացում
ՀայաստանՀանրապետության տարածքում` հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երեւանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +23+25։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
- Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+18,
- Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+17,
- Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +18+20,
- Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+18,
- Լոռիում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22,
- Տավուշում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+26,
- Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16,
- Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+23,
- Արարատում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +24+26,
- Արմավիրում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +24+26,
- Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +14+16,
- Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +23+25,
- Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+28,
- Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+22: