Բորիս Ջոնսոնը պատրաստվում է հեռուստահաղորդավար դառնալ
ԱյլՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ 2024 թվականից ինքը կդառնա GB News հեռուստաալիքի հեղինակային հաղորդման վարողը։ Այս մասին հեռուստաալիքի հեռուստադիտողներին ասել է ինքը։
Նշվում է, որ նա կներկայացնի ծրագիր, որը «կցուցադրի Բրիտանիայի ուժն ամբողջ աշխարհում»։ Նա կմասնակցի նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների լուսաբանմանը, որը տեղի կունենա 2024 թվականին։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ շուտով կմիանամ ձեզ GB News-ում»,- ասել է Ջոնսոնը: