Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրները Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Nvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջել Ռազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո) Փաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենը Լոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար Պուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն են Աշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումը 

Բա ասում էիք.... «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 482-ով, կամ աճը կազմել է 79,5 տոկոս: Այս տարի, ըստ պաշտոնյայի, արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1088 դեպք: Ի լրումն, 9 ամսվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ՝ 286 անձի վերաբերյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 68՝ 166 անձի վերաբերյալ:

«Դատարան ուղարկված գործերով 286 անձանցից 52-ը մեղադրվել են կաշառք ստանալու, 117-ը՝ կաշառք տալու, 9-ը՝ կաշառքի միջնորդության համար, 14-ը մեղադրվել են պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեջ, 15-ը մեղադրվել են պաշտոնական կեղծիքի համար, 58-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ հափշտակության համար, 3-ը՝ փողերի լվացման, 18-ը՝ կոռուպցիոն հանցանքներ կատարելու համար», - հավելեց Խաչատրյանը»: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչը չի մանրամասնել, թե իր նշած կամ այս տարի արձանագրված 1088 դեպքերը որ ժամանակահատվածին են վերաբերում: Դե, եղել են, չէ՞ դեպքեր, որ վերաբերել են մի 20 տարի առաջ ինչ-որ փոքր հիմնարկի ինչ-որ տնօրենի կողմից «լևի» հավաքարար պահելուն:

Բայց կարելի է ամենևին չկասկածել, որ Սասուն Խաչատրյանի բերած վիճակագրության դեպքերի ճնշող մեծամասնությունը «թարմ» եղելություններ են: Ու այստեղից միանգամից վերհիշում ես Նիկոլ Փաշինյանի այն «ճռճռան» հայտարարությունները, թե՝ Հայաստանում կոռուպցիա չկա, թե Հայաստանում համակարգային կոռուպցիան հաղթահարված է, այս, այն: Ճիշտ է, վերջերս նա այլևս նման հայտարարություններ գրեթե չի անում: Հիմա «թրենդը» ժողովրդավարությունն ու «խաղաղության խաչմերուկն» են: Բայց, վերադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բերած վիճակագրական տվյալներին՝ 9 ամսվա ընթացքում արձանագրված կոռուպցիոն հանցագործության 1088 դեպքի մասին: Դրանք, նկատենք, այսպես ասած՝ բացահայտված կամ արձանագրված դեպքերն են: Իսկ կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան են կազմում նման դեպքերն առհասարակ: Կարելի է չկասկածել, որ չբացահայտվածները բացահայտվածներից քիչ չեն լինի: Բայց, ամեն դեպքում, հայտնի անեկդոտի հանգվույն կարելի էր ասել՝ «լավ չեք աշխատում»:

Թեպետ, չշտապենք: Երբ ասում են «կոռուպցիա չկա», կամ այն հաղթահարված է, չպետք է մոռանալ, որ դա հայտարարում է մի իշխանություն, որի ամբողջ համակարգի համար սովորական են դարձել անմրցույթ գնումները: Ավելին, Փաշինյանի կառավարությունն ու իր պետական մարմինները «մեկ անձից գնումները» դարձրել են գործելակերպ: Կապ չունի՝ խոսքը որևէ ծառայություն գնելու մասի՞ն է, տոնական լուսավորմա՞ն, թե՞ մեկ այլ՝ պետական միջոցներով իրականացվող աշխատանքի: Որը նայում ես՝ «մեկ անձից գնում» է: Իսկ դա, կհաստատեն զանազան տնտեսագետները, առավել ևս՝ հակակոռուպցիոն գրանտների վրա զանազան «նստածներ», այսպես ասենք՝ «կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»: Եվ նման համատարած «գնումների» պայմաններում ինչ-որ չի լսվում համատարած բռնված չինովնիկների մասին:

Իսկ ով ուզում է համոզվել, թե կոռուպցիայի դեմ ինչպիսի պայքար է տարվում կամ հակառակը՝ չի տարվում, կարող է յուրահատուկ տեստ անցկացնել: Չքրեականացնենք, բայց վերցնում եք կառավարության անդամների, պետական պաշտոնյաների 5 տարի առաջվա և ներկայում արված լուսանկարները և համեմատում դեմքերը՝ ուշադրություն դարձնելով կզակին, այտերին, նաև՝ հագուկապին: Դե, հայտարարագրերի մասին չենք խոսում...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել
Ամենադիտված