Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ կիրականացվեն պայթեցման աշխատանքներ. Ճանապարհը փակելու կարիք չկա
ՀասարակությունՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+000-կմ35+600 հարակից հատվածում՝ Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ, նոյեմբերի 3-ին՝ ժամ 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»։