Պայուսակում լիցքավորված թմբուկավոր ատրճանակ կար
ՀասարակությունՈստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 31-ին Անդրանիկի փողոցի հարակից տարածքում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք կրելու և պահելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 26-ամյա մի երիտասարդի:
Զննությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված երեք փամփուշտով:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ