Միակողմանի կույր, ծայրահեղ հյուծված անգղը՝ կենդանաբանական այգու նոր բնակիչ
ՀասարակությունԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրությունից:
Սև անգղին գտել են Մարտունի քաղաքում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ թռչունը տեղափոխվել է կենդանաբանական այգի։
Բժշկական հետազոտությունը բացահայտել է, որ թռչունը ծայրահեղ հյուծված է, միակողմանի կույր և ենթական չէ բնություն վերադարձնելու, քանի որ մեծ է հավանականությունը, որ բնական միջավայրում կանկի։
Ներկայում անգղը գտնվում է կարանտինացման կարգավիճակում, ձեռնարկվում են ինտենսիվ վերականգնողական միջոցառումներ, որոնց հաջողությամբ պսակվելու դեպքում թռչունը կմիանա այգում ցուցարդվող 4 սև անգղերին և կներգրավվի այս հազվագյուտ տեսակի բազմացման ծրագրում։