Մայր Աթոռն այսօր արել է Արցախի ինստիտուցիոնալ ամրագրման շղթայի առաջին քայլը․ Դավիթ Սարգսյան
Բլոգոսֆերա
Մայր Աթոռն այսօր արել է Արցախի ինստիտուցիոնալ ամրագրման շղթայի առաջին քայլը` որոշելով պահպանել ՀԱԵ Արցախի թեմը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Դավիթ Սարգսյանը։
«Ի հեճուկս վարչախմբի ջանքերի և անգամ Արցախի իշխանության անհասկանալի անգործության` այս գործընթացը պետք է դառնա համընդգրկուն` Արցախի վտարանդի կառավարության ձևավորումից մինչև Արցախի պետական համալսարանի վերատեղակայում:
Բոլոր նրանք, ովքեր Արցախի սուբյեկտայնության պահպանումը կփորձեն վիժեցնել Հայաստանի անկախությունը իբր կասկածի տակ չդնելու կեղծ թեզով, ռենեգատ են և կոլաբորացիոնիստ:
Եթե Արցախի հայաթափումից ու օտարումից հետո մտովի էլ հրաժարվենք Արցախից ու նրա հանդեպ մեր բնական իրավունքից, մոտ ապագայում կորցնելու ենք նաև Հայաստանը...»,– գրել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը