Փաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենը Լոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար Պուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն են Աշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումը Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհ ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է 

Կոշտ արձագանքների տողատակերը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի շաբաթ շարունակ շրջանառվում է այն թեման, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսել։ Դրա մասին է վկայում Արցախի հայաթափումից հետո Թուրքիայի և Ադրբեջանի՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին առանձնահատուկ հռետորաբանությունը։ Պատահական չէ, որ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը օրերս հանդես եկավ ահազանգող հայտարարությամբ։

Ըստ ինստիտուտի, առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի բարձր հավանականություն կա, քանի որ Ադրբեջանը հավակնություններ ունի Սյունիքի մարզի հանդեպ։ Դրան հետևեց նաև ԱՄՆ Պետքարտուղարության բավական կոշտ արձագանքը, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Ի դեպ, այստեղ նկատի ունենանք, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը հաջողացրեց մի քանի ուղղություններով Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժել, բայց այդպես էլ ԱՄՆ-ից նման կոշտ արձագանք չհնչեց։ Եթե ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հասցեական գնահատականներ հնչեին, ու դրանց հետևեր պատժամիջոցների սպառնալիքը, միգուցե Ադրբեջանը ստիպված լիներ զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։

Բացառված չէ նաև, որ այսպիսի արձագանքով Վաշինգտոնը հատուկ ուղերձ է փոխանցում Բաքվին։ Արևմուտքը ներգրավված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, իսկ արևմտյան տեսակետի համաձայն՝ հարաբերությունների կարգավորումը պետք է ճանապարհ հարթի տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալու համար։ Իսկ այս պայմաններում Ալիևը նախ՝ հրաժարվում է Ֆրանսիայի ու Գերմանիայի միջնորդությամբ Գրանադայի հանդիպումից, ապա տապալում է նաև ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպումը։ Իր նավթն ու գազը Եվրոպայում վաճառելով հանդերձ՝ Ադրբեջանը շատ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Ավելին, կա տեսակետ, որ Բաքուն ոչ միայն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, և ռուսական նավթն ու գազը ադրբեջանականի անվան տակ հայտնվում են եվրոպական երկրներում, քանի որ ոչ ոք չի կարող ստուգել էներգակիրների ծագումը, այլև բանակցային գործընթացը նորից քաշում է դեպի ռուսական դաշտ։

Այսինքն, ըստ շատ փորձագետների, Ալիևը, հրաժարվելով բանակցությունների արևմտյան հարթակներից, պայմաններ է ստեղծում ռուսական միջնորդական ջանքերի առաջխաղացման համար։ Թերևս դրանով է պայմանավորված, որ Վաշինգտոնը ստիպված է «դեղին քարտ» ցույց տալ Բաքվին։ Բայց մյուս կողմից՝ ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հնչող կոշտ արձագանքը դեռևս երաշխիք չէ, որ եթե Ադրբեջանը ագրեսիա սկսի Հայաստանի դեմ, ապա ԱՄՆ-ը համապատասխան գործողությունների կդիմի Ադրբեջանին սանձելու համար։ Նկատի ունենանք, որ նմանատիպ հայտարարություններ ԱՄՆ Պետքարտուղարությունից նախկինում ևս հնչել են, սակայն Արցախի հետ կապված։ Օրինակ՝ Արցախի վրա հարձակումից օրեր առաջ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարում էր, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի հենց հիմա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։

Ու երբ ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող արցախցիների դեմ Ադրբեջանը հարձակում սկսեց՝ իրագործելով պատերազմական հանցագործություններ, Բաքվի գործողություններին կոնկրետ որակում տալու փոխարեն ԱՄՆ ներկայիս վարչակազմը Հայաստան ուղարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանտա Փաուերին։ Նա ընդամենը հումանիտար օգնություն խոստացավ Հայաստան տեղափոխված արցախցիներին՝ միևնույն ժամանակ նկատելով, թե չի կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ զգուշացում գոնե հնչել է, ինչը կարող է հետաքրքիր լինել նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության, ինչպես նաև ուկրաինական «ճակատի» նկատմամբ Արևմուտքի հետաքրքրության մարման կոնտեքստում: Մնում է՝ մենք կարողանանք ճկունություն ցուցաբերել՝ աշխատելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, միաժամանակ, այսպես ասած, «ոտքի» տակ չընկնելով...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ
Ամենադիտված