ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր 

«Ուզում էի գիշերը շուտ գար, Մխոյին տեսնեի երազիս ու կարոտս մի քիչ առնեի». կրտսեր սերժանտ Մեխակ Սադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մխոս յուրահատուկ երեխա էր, աստվածային էր, հրաշք: Գուցե ինձ համար է այդպիսին, բայց յուրահատուկ էր, բոլորից տարբերվող, խղճով ու բարի, թույլ չէր տալիս թույլերին նեղացնել: Կարծես իր տարիքից տասը տարի էլ մեծ լիներ: Հասուն մտքեր ուներ, նաև քայլերն էին այդպիսին: Բնավորությամբ հանգիստ էր, բայց նաև աշխույժ, ուզում էր ամեն տեղ լինել: Իր ներկայությունն ամեն տեղ ցանկալի էր, բայց նաև կարճ ժամանակով էր մնում, անգամ ասում էին՝ ուզում ենք Մխոն երկար մնա մեր կողքին, որ շփվենք: Փոքր տարիքում էլ էր այդպիսին, մի տեղ գնում էր, մի քիչ մնում, հետո ուրիշ տեղ գնում: Ամեն ինչ արագ էր անում, կարծես շտապում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխոյի մայրիկը՝ տիկին Անուշը:

Մխոն Մեխակ անվան հապավումն է. «Երբ դպրոց գնաց, ուզում էր, որ բոլորն իրեն Մխո կոչեն: Այդպես էլ եղավ»: Որդու կոկիկությունն է հիշում: «Փոքր տարիքում էլ, երբ դպրոցից տուն էր վերադառնում, փոշու մեկ հատիկ անգամ նրա վրա չկար: Դպրոցում լավ էր սովորում: Մինչև յոթերորդ դասարանը գովասանագրեր ունի: Հետո, ինչպես ասում են, մեծացավ, ընկերների շրջապատ ձեռք բերեց, ուսման հարցում բացթողումներ էլ եղան, բայց այնպես չէ, որ չէր սովորում: Իրեն դպրոցում շատ էին սիրում թե՛ ուսուցիչները, թե՛ դասընկերները: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, վերլուծելու իմաստով, և հայ գրականությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Դպրոցն ավարտելուց հետո 2019 թ.-ին Մխոն ընդունվում է Եվրոպական համալսարան, պետք է հաշվապահություն ուսումնասիրեր: Նույն թվականի հուլիսի 11-ին մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրում՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվում է Գորիսի Խնձորեսկի զորամաս: Մխոն տանկիստ էր, տանկի հրամանատար: «Նախքան ծառայության մեկնելու օրերի մասին պատմելը կրկին տեղափոխվեմ Մխոյիս մանկություն: Նա մեկ տարի ուշ է գնացել դպրոց, քանի որ շատ չարաճճի էր: Ընդ որում՝ նաև մանկապարտեզ չհաճախեց, տանում էի մանկապարտեզ, բայց չէր սիրում այն: Իրեն ճանապարհում էի մանկապարտեզ, մինչև տուն էի հասնում, նա արդեն տանն էր: Փախչում էր այնտեղից: Ես էլ որոշեցի իրեն մեկ տարի ուշ տանել դպրոց, մտածեցի՝ թող մի քիչ մեծանա:

Սիրեց դպրոցը ու մեծ հաճույքով էր հաճախում: Իրենց դասարանում 23 տղա կար, Մխոն բոլորից մեկ տարով մեծ էր: Բանակի մասին միշտ էր խոսում, շտապում էր ծառայության մեկնելու հարցում: Միշտ ասում էր՝ մնաց այսքան տարի, մնաց այնքան տարի: Ես առանց Մխո կյանք չունեմ, նա իմ կյանքն է, չգիտեմ էլ, թե հիմա ինչպես եմ ապրում, բայց գիտեմ՝ իրենով եմ ապրում: Անընդհատ ինձ ասում էր՝ «մա՛մ, մնաց այսքան տարի՝ գնամ ծառայության»: Ես էլ արձագանքում էի՝ անընդհատ մի ասա, կգա քո ժամանակը, գուցե էլ բանակ մեկնելու ու ծառայելու կարիք չլինի: Ինքն էլ հիշում էր, որ իրեն մեկ տարի ուշ եմ ուղարկել դպրոց՝ «մա՛մ, ինչո՞ւ ես ինձ մի տարի ուշ ուղարկել դպրոց, եթե ուշ չգնայի, հիմա արդեն ծառայելիս կլինեի»: Երբ արդեն ծանուցագրերը բաժանեցին, իր դասարանի տղաներից մի քանիսի զորակոչման օրը հուլիսի 2-ն էր, իրենը՝ հուլիսի 11-ը: Տուն էր եկել, ասում՝ պետք է գնամ, փոխեմ ու ամսի 2-ին գնամ: Շուտ գնամ, շուտ գամ: Ես էլ հուզվեցի՝ Մխո՛, թող ամեն ինչ իր ժամանակին լինի, իր հունով գնա: Եթե քո օրը 11-ին է, ուրեմն համբերիր, ու այդ օրը գնա: Հուզվում էի, անհանգստանում, բայց ինքը շատ պինդ էր, անվախ՝ «մե՛րս, հերիք է լացես, կգնամ, կծառայեմ ու կգամ:

Ծառայությունը տղու համար է»: Անգամ իրեն առաջարկեցինք տարկետում վերցնել, բայց չհամաձայնեց՝ անհնար բան եք ասում, գնում եմ ծառայության: Ու մեծ սիրով իրեն ճանապարհեցինք բանակ: Առհասարակ, Մխոն կիսվում էր ինձ հետ, պատմում ամեն ինչից, այդ թվում՝ նաև բանակային առօրյայից: Անկեղծ ասեմ, սկզբից չէր հարմարվում, քանի որ տեսակով ազատ մարդ էր, սիրում էր ազատություն, բնականաբար, ծառայության ժամանակ այդ ազատությունը սահմանափակվեց: Ուսումնական զորամասում մի քանի ամիս անց հարմարվեց ծառայությանը: Ասում էր՝ ամիսներ են, կանցնեն, կզորացրվեմ, կգամ ու ձեզ կհասնեմ: Երբ տեղափոխվեց Խնձորեսկի զորամաս, իրեն ավելի լավ էր զգում: Իր շրջապատն էր ստեղծել, վայելում էր հրամանատարների ու իր ծառայակից ընկերների հարգանքը»:

Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը: «Հետաքրքիր բան է, բայց երբ անգամ պատերազմի մասին խոսք չկար, տղայիս միշտ ասում էի՝ որ պատերազմ սկսվի, հանկարծ չգնաս, գիտես, որ քեզանով ենք ապրում: «Մա՛մ ջան, որ չգնամ, մեր ծնողներին ու քույրերին ո՞վ է պաշտպանելու, չեմ թողնի դրանք մի քայլ առաջ գան»: Երբ պատերազմը սկսվեց, բնական է, անտանելի վիճակում էինք բոլորս, բայց մի քիչ հանգստություն կար այն իմաստով, որ Մխոն Հայաստանում է ծառայում: Անգամ ծառայության ժամանակ իրեն ասում էի՝ ինչ լավ է, որ Հայաստանում ես ծառայում, Մխոն արձագանքում էր՝ «մե՛րս, որ պատերազմ եղավ, առաջինը մենք ենք գնալու»: Այդպես էլ եղավ: Հենց առաջին օրը իրենց տանում են ամենաթեժ կետը՝ Ջրական: Զանգում էր մեզ, չէր ասում իր տեղը, կարծես ուզում էր մեր ձայնը լսել ու ասել, որ լավ է՝ «մա՛մ, ամեն ինչ նորմալ է, մեր դիրքերն ենք պահում», այն դեպքում, երբ Մխոն թեժ կռվի մեջ էր: Մեզ խաբեց, իր տեղը չասաց»: Մխոյի կռիվը տևել է մինչև սեպտեմբերի 30-ի առավոտ:

«Նահանջի հրաման են տվել, Մխոն չի ենթարկվել՝ թշնամուն ոչ մի կտոր հող չենք տալու: Ընկերոջ հետ տանկով են եղել: Շատ մանրամասներ չգիտենք, ընկերների պատմածների պատառիկներն են: Բայց գիտենք, որ ԱԹՍ-ի հարվածն է զոհվելու պատճառ դարձել»: Մխոն շուտ է տուն «վերադարձել»: «Տղաներն ընկել են շրջափակման մեջ, բայց հրամանատարն ասել է՝ եթե գերի ընկնենք, ուրեմն Մխոյի հետ մեռնելու ենք, բայց եթե ողջ ենք մնալու, ուրեմն Մխոյին չենք թողնելու, մեզ հետ պիտի տանենք: Նույն օրը նրան դուրս են բերել»: Ու նա տուն է «վերադարձել»: Ընտանիքին ապրելու ուժ տվեց Մխոյի կրտսեր քույրիկը: «Նա որևէ բանում մեղավոր չէ, մեր կարիքն ունի: Եղբորից հետո նա էլ կոտրվեց, իրենք այնքան ուրիշ տեսակի հարաբերություններ ունեին: Բայց ուժ տվեցին ինձ նաև իմ երազները, ուզում էի գիշերը շուտ գար, երազներով Մխոյին տեսնում եմ, կարոտս մի քիչ առնում: Հիմա ավելի քիչ է երազիս գալիս, քան նախկինում: Դա է ինձ ապրելու ուժ տվել: Հիմա, երբ իր շատ խոսքեր վերլուծում եմ, կարծես դրանց մեջ հուշումներ գտնեմ:

Զրուցում էինք, մեկ էլ ասում էր՝ մա՛մ, ուզում եմ անտեսանելի դառնալ, տարբեր տեղերում լինել, բոլորին տեսնել, բայց ինձ ոչ ոք չտեսնի: Վերջին զանգի ժամանակ խաղ էին կազմակերպել, ուսուցիչը թղթերի վրա տողեր էր գրել, ու աշակերտներից յուրաքանչյուրը պետք է թղթերից մեկն ընտրեր: Դասղեկն է պատմում՝ թղթերը հերթով վերցնում են, կարդում, թե ինչ է գրված, հերթը հասնում է Մխոյին, վերցնում է թուղթն ու ընթերցում. «Հայաստան աշխարհ, քո պատվի համար ես պիտի զոհվեմ: Հայ եմ ես, վստահ եմ ես»: Դասղեկն ասում է, որ երբեք նման բան չէր գրել, թե ինչու է այդ անգամ նման տողեր գրել, ինքն էլ չգիտի»: Նույն թղթի վրա ուսուցչուհին զոհվել բառը կռվել բառով է փոխարինում, բայց հետո խոստովանում՝ Մխոյի ճակատագիրը փոխել չկարողացավ: Այդ բառերը գրվել են գյուղում Մխոյի հիշատակին տեղադրված հուշաղբյուրի վրա:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Մեխակ Սադոյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Զոլաքար գյուղի գերեզմանատանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվել
Ամենադիտված