Հրշեջը միտումնավոր հրդեհ է կազմակերպել և սկսել մարել այն
ԱյլԱմերիկացի հրշեջը շենք է հրկիզել և բռնվել: Այս մասին հայտնում է 9and10news-ը։
Ջոզեֆ Հալդերը մի քանի ամիս աշխատել է Միչիգան նահանգում գտնվող Ուայթֆիշ բնակավայրի հրշեջ ծառայությունում: Նոյեմբերի 11-ի երեկոյան նա միտումնավոր հրկիզել է Ruth's Gift Shop սուվենիրների խանութը, որը մի քանի տարի փակ է եղել, իսկ հետո ինքն էլ սկսել է հանգցնել այն։ Շուտով ոստիկանությունը տեղեկացել է հրդեհի մասին։
Դեպքի վայր է ժամանել շերիֆ Մայք Բիթնարը։ Նա դիտել է այրված շենքի կողքին գտնվող բենզալցակայանի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և բացահայտել մեղավորին:
Հալդերը ձերբակալվել է և մեղադրվել հրկիզման միջոցով գույքը չարամտորեն ոչնչացնելու մեջ։ Բացի այդ, նա կասկածվում է գյուղում տեղի ունեցած երկու այլ հրկիզումների մեջ։ Եթե հրշեջին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և 20 հազար դոլարի տուգանք։