Լավ, ՀԱՊԿ-ը քըխ ա, բա ո՞վ ա էդ լավը․ Սերժ Սարգսյան
ՏեսանյութերՄիայն դրամ ներդնելով չեն սահմանները պահում, երկիրը դարձնում անվտանգ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Միայն զենքով չէ, նաեւ քաղաքականությամբ, նաեւ դաշնակիցների, գործընկերների օգնությամբ են դարձնում անվտանգ»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, Սերժ Սարգսյանն ասաց. «ՀԱՊԿ-ն մեր դաշնակիցն է, իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով: Եթե ուղեղ չունես, փոխաբերական իմաստով եմ ասում, ապա չես կարող ունենալ այն արդյունքը, ինչ որ ակնկալում ես: Դաշնակիցը նրա համար չի, որ քո փոխարեն կռվի, դաշնակիցը նրա համար է, որ անհրաժեշտության պարագայում եւ հնարավորությունների սահմաններում քեզ օժանդակի: Բայց դա միակողմանի չի կարող լինել: Դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պետք է օժանդակես, եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով եւ այլն»: