«Կենդանիների խնամքի» շները սպասում են խնամակալության
ՏեսանյութերԵրևանում այսօր կան տասնյակ անտուն շներ, մի մասն ապաստանել են «Կենդանիների խնամքի կենտրոնում»: Նրանք սպասում են իրենց նոր, հոգատար տերերին: Այս մասին տեսանյութ է հրապարակել Երեւանի քաղաքապետարանը:
«Շների հետ շփումը մեզ փոխում է ու դարձնում ավելի բարի»,- ասում է կենդանասեր Մարի Ավանեսյանը:
«Դրսում ապրող բոլոր շներին տուն տանել հնարավոր չէ, փոխարենը կերակրում եմ, փոխանցում իմ սերը»,- ասում է դերասանուհի Մանե Մխոյանը:
Շատ կենդանասերներ իրենց չորքոտանի նոր բարեկամներին կարող են գտնել «Կենդանիների խնամքի կենտրոնում»:
Մանրամասները՝ տեսանյութում: