Լոռիում պարեկները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ (տեսանյութ)
ՏեսանյութերՇիրակցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, համաձայն որի՝ Լոռու մարզում պարեկները լկտի պահվածք են ցուցաբերում և բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ, գրում է «Փաստինֆո»-ն։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ, իրապես նման դեպք եղել է, սակայն այն տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ՝ հունվարի 27-ին։
«Դեպքից 3 օր անց ՆԳՆ ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն, ապա՝ կասեցվել: Ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշեցին ոստիկանությունից։