Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվն ավելացել է (տեսանյութ)
ՏեսանյութերԻնդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, ևս 10 մարդ անհետ կորել է։
Ինչպես հայտնել ենք, Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքել է Մերապի լեռը։ 26 մարդ չի տարհանվել։ Փրկարարները շարունակում են նրանց որոնումները, գործողության մեջ ներգրավված է մոտ 200 մարդ։
Ժայթքման պահին հրաբխի մոտ եղել է 75 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է տարհանել 49-ին, որոնցից շատերը զգալի այրվածքներ են ստացել։
Ժայթքումից հետո մոխրի անձրև է նկատվել: Զբոսաշրջիկներին կոչ են արել ոչ միայն չմոտենալ հրաբխին, այլ նաև կրել պաշտպանիչ հագուստ, եթե ցանկանում են անվտանգ հեռավորությունից դիտել ժայթքումը։