Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։
«Բացի մեղադրյալ լինելուց, ես նաև ՀՀ քաղաքացի եմ, որը գիտական կյանքում երեք անգամ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին և երեք ընտրություններում էլ հաղթել է։ Հետևաբար՝ այս դատավարությունը դիտարկել քրեաիրավական տիրույթում տեղի ունեցող իրադարձություն ի սկզբանե հակված չեմ եղել»,- դատական նիստի ընթացքում հայտարարեց Մամիկոն Ասլանյանը։