Լավրովն ինձ ներկայացրեց վերջին իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսլականը. Արարատ Միրզոյան
ՏեսանյութերՀայաստանը Ռուսաստանի հետ միշտ քննարկելու բան ունի, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա ասաց, որ վերջին հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրեն ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը:
«Մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով, նաև տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածքի վերաբերյալ մեր ընկալումներով»,- ասաց ԱԳ նախարարն՝ արդյունավետ համարելով ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպումը: