Խնդրում եմ, որ իմ հեղինակությանն ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն․ Գագիկ Խաչատրյանը՝ դատախազին
ՏեսանյութերԵս խնդրում եմ, որ իմ հեղինակությանն ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Այս մասին հաղորդում է News.am–ը։
«Ես ինքս գործում եմ օրենքի սահմաններում, ես պետական որեւէ կառույցի հետ երբեք չի եղել, որ օրենքը խախտեմ։ Խնդրում եմ՝ սահմանափակել։ Դատական պրոցեսը կգնա, վերջում կգնահատեք»,- իր խոսքում նշեց Խաչատրյանը՝ նկատի ունենալով գործով մեղադրող դատախազի կողմից հնչեցված հայտարարություններին։