Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
ՏեսանյութերՄոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու՝ Երևանի և Բաքվի փոխադարձ ցանկությունը: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ռուսական կողմը ողջունում է նաև գերիների փոխանակման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին, մենք ի սկզբանե ասել ենք՝ այդ ժամկետը պետք է որոշեն կողմերը։ Մոսկվան էլ, իր հերթին, պատրաստ է այսուհետ էլ աջակցել գործընկերներին՝ հավասարակշռված համաձայնագրի մշակման գործում: Նման փաստաթուղթը կոչված է հուսալի հիմքեր ձևավորելու տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասել է Զախարովան։