Երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից (տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլիայում 21-ամյա ֆուտբոլիստ Կայո Էնրիկե դե Լիմա Գոնսալվեշը մահացել է կայծակի հարվածից «Ունիան Ժայիրենս»-«Ունիդոս» խաղի ժամանակ, հայտնում է Globo Esporte-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել Սանտու Անտոնիու դա Պլատինա քաղաքում անցկացված Սիրողական տարածաշրջանային գավաթի առաջին տուրի խաղում։ Քաղաքապետարանի սպորտի վարչության տնօրեն Մարկոս Նովելի Ֆերեյրայի խոսքով՝ տարածքում ողջ օրվա ընթացքում անձրեւ է տեղացել։ Եվս վեց մարդ տուժել է կայծակի հարվածից, բոլորը հոսպիտալացվել են տեղի հիվանդանոց՝ տարբեր ծանրության այրվածքներով։
Միջադեպի պատճառով վաղաժամ ընդհատվել է խաղը։