«Ես ոչ ոքի հետ չնկարվեցի»․ Ավետ Բարսեղյան
ՏեսանյութերՀաղորդավար Ավետ Բարսեղյանն «Ինստագրամ»-ի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել, որում ասում է. «Ես եղել եմ կոմայում, այնտեղ շատ մեծություններ կային, բայց ես ոչ ոքի հետ չնկարվեցի»։
Նշենք, որ Բարսեղյանը վերջին հաղորդումներից մեկի ժամանակ ասել էր․ «Պետք ա սովորացնել երեխեքին․․․․, օրինակ, Գրիշի (-խմբ․ Գրիգոր Աղախանյանի) երեխան, որ գալիս ա Կասկադ, դե երեխա ա, պարզ ա, նրա համար ո՞վ ա Ավետ Բարսեղյանը, ես ստիպում եմ էդ երեխուն, որ ինքը գա, իմ հետ նկարվի՝ որպես իրա երկրի մեծություն։ Կոպիտ օրինակ եմ բերում, բայց դա պետք ա անեն ծնողները, բան․․․»։