Տղաները բուժզննում են անցնում, մեկ-երկու ժամից կավարտվի, կգնան տուն. Շիրակի մարզպետ
ՏեսանյութերԱդրբեջանից այսօր վերադարձած` Շիրակի մարզի գերիները մոտ երկու ժամից մարզպետի հետ կուղեւորվեն տուն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:
Նա հայտնեց, որ տղաներն այս պահին բուժզննում են անցնում, դրանից հետո հարցաքննության չեն գնալու, տուն են գնալու: