Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ ներկա է գտնվել Բաբկեն Արարքցյանի հոգեհանգստի արարողությանը
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միասին Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի հոգեհանգստի արարողությանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի գիշերը՝ առողջական խնդիրների հետևանքով, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը: