Հայաստանի և Նեպալի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր
ՏեսանյութերԴեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նեպալի արտաքին գործերի նախարար Նարայան Պրակաշ Սաուդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Զրուցակիցներն ընդգծել են տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի խորացումը: