Երիտասարդ երգիչը մահացել է բեմում ելույթի ժամանակ (տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլացի երիտասարդ երգիչ Պեդրո Էնրիկեն մահացել է Բրազիլիայի նահանգներից մեկում համերգի ժամանակ։ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հրապարակվել է 30-ամյա արտիստի վերջին ելույթի տեսանյութը։
Ֆեյրա դե Սանտանա քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Էնրիկեն կատարել է «Vai Ser Tao Lindo» երգը, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «Այնքան գեղեցիկ կլինի»։
Կատարողը կորցրել է հավասարակշռությունը և ընկել բեմի վրա, ինչից հետո նրան արագ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահն ինֆարկտից։