Կանադայում 200-ամյա հյուրանոցը տեղափոխել են օճառի օգնությամբ (տեսանյութ)
ՏեսանյութերԿանադայի Նոր Շոտլանդիա նահանգում շինարարները տեղափոխել են ավելի քան 200 տարի առաջ կառուցված հյուրանոցը։ Այս մասին հայտնում է РБК-ն։
220 տոննա կշռող հնագույն շինությունը տեղափոխվել է օճառի օգնությամբ։ Այն տեղադրվել է հիմքի տակ, որպեսզի մակերեսը դյուրասահ լինի, և հյուրանոցն ապամոնտաժելու կարիք չլինի։ Այդ կերպ հաջողվել է շինությունը տեղափոխել մի քանի մետր։