Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

«Ժողովուրդ»-ի լրագրողին ԱԺ-ն զրկել է հավատարմագրումից. ՔՊ քարտուղարին դուր չի եկել նրա հարցը

Տեսանյութեր

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Այդ ընթացքում ՔՊ-ականները ակնհայտ ագրեսիվ վարք էին ցուցաբերում կին թեկնածուների նկատմամբ. ողջ թիմով հարձակվել էին Հայկուհի Հարությունյանի վրա, քանի որ նա պաշտոնավարման ընթացքում վարույթներ էր հարուցել իշխանության ներկայացուցիչների՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների առիթով։ 

ԿԿՀ անդամի թեկնածուների ընտրության օրերի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը և ArmLur.am-ը Հայկուհի Հարությունյանին սատարող հրապարակումներ էին արել՝ մանրամասնելով, որ ՔՊ պատգամավորները ընտրությունից 3 օր առաջ՝ դեկտեմբերի 4-ին, գաղտնի հանդիպում էին ունեցել Հ. Հարությունյանի հետ եւ փորձել ճնշել սահմանադրական անկախ մարմինը ղեկավարած թեկնածուին:

Այդ եւ նախկինում իր մասին ունեցած մեր հրապարակումներից վրդովված ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից թիրախավորեց ազատ մամուլը եւ զրպարտեց՝ ասելով. «Գիտենք՝ ինչպես են Հայաստանում հոդվածներ տպագրվում. փողը տալիս են, պատվիրում են եւ պախարակում պաշտոնյաներին»: Նա այլ լրատվամիջոցների շարքում հնչեցրել էր «Ժողովուրդ» օրաթերթի անունը: Հենց նույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին եւ առաջարկել միասին գնալ ԱԱԾ կամ ՀՀ դատախազություն, որպեսզի Հովհաննիսյանը հնչեցրած մեղադրանքների համար ապացույցներ ներկայացնի, հաղորդում տա ենթադրյալ հանցանքի վերաբերյալ։ Արթուր Հովհաննիսյանը մերժել է մեր խմբագրի հետ իրավապահներին այցելել՝ հրաժարվելով նաեւ բացատրություն տալ իր հնչեցրած հայտարարությունների համար: Իհարկե, մենք դատական հայց ենք պատրաստում՝ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 15-ին (վերոնշյալ զրույցից 1 շաբաթ հետո) հրապարակեց տեսանյութ՝ ՔՊ խմբակցության քարտուղարի զրույցի մասին, որտեղ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը կարծիք հայտնեցին դեպքի առնչությամբ, շատերը դատապարտեցին մամուլին լռեցնելու եւ թիրախավորելու՝ իշխանության քայլերը։ Տեսանյութը հրապարակվեց դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, որից 3 ժամ անց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը գրություն ուղարկեց մեյլով՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը։

Հիմնավորումն այն է, որ Քնար Մանուկյանը գտնվել է «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել…»: Ստացվում է, որ ԿԿՀ անդամի թեկնածուի ընտրության սրահում (որտեղ բոլոր լրագրողները մշտապես լուսաբանում են տարբեր ընտրություններ) երբ լրագրողը հարց է տվել Արթուր Հովհաննիսյանին, նրա հետ քայլել ԱԺ միջանցքում, պետք է զրկվի ԱԺ մուտք գործելու իրավունքից: Ընդ որում՝ որոշումը ստորագրված եւ կնքված է պետական պայմանագրով սահմանված աշխատանքային ժամի ավարտից հետո՝ 18։04-ին:

Տեղի ունեցածը մենք գնահատում ենք ազատ եւ անկախ մամուլը լռեցնելու, լրագրողի մասնագիտական գործունեությունը սահմանափակելու դատապարտելի գործելաոճ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կայացրած որոշումը համարում ենք անհիմն, ՔՊ-ի կողմից ուղղորդված, կամայական, որը խոչընդոտում է լրագրողի մասնագիտական գործունեությունը եւ խախտում ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային կոնվենցիաներով լրագրողներին վերապահված՝ տեղեկություններ հավաքելու եւ տարածելու մեր իրավունքը»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված