Սիփանիկում քաղաքացին ձկնաբուծարան կառուցելու պատրվակով ապօրինաբար ավազ է արդյունահանել
ՏեսանյութերՈստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքի մի բնակիչ Սիփանիկ գյուղում զբաղվում է ավազի ապօրինի արդյունահանմամբ։ Մասիսի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ 37-ամյա տղամարդը գյուղում ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց համապատասխան թույլտվության, դեկտեմբերի սկզբից մինչ օրս, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով, ապօրինի արդյունահանել է ավազ և բեռնատարներով տեղափոխել Ռանչպար գյուղի ավազի լվացման իր կետ, որտեղից էլ վաճառել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող