Իսլանդիայում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)
ՏեսանյութերԻսլանդիայի հարավում գտնվող Ռեյկյանես թերակղզում երկրաշարժից հետո հրաբխի ժայթքում է սկսվել։ Այս մասին գրում է The Iceland Monitor-ը։
Հաղորդվում է, որ սա վերջին երեք տարվա ընթացքում թերակղզում չորրորդ հրաբխային ժայթքումն է։
Երկրաշարժը սկսվել է ժամը 21:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 01:00-ին), և ենթադրվում է, որ դրա ուժգնությունը հասել է 4,2 մագնիտուդի: Այնուհետև, մոտավորապես ժամը 22:46-ին, (Երևանի ժամանակով՝ 02:46-ին), Գրինդավիկ քաղաքի տարածքում հրաբխի ժայթքում է սկսվել։
Իսլանդիան բնութագրվում է զգալի հրաբխային ակտիվությամբ՝ մի քանի լեռնահրաբխային համակարգերի առկայության պատճառով։ 2010 թվականին Էյջաֆյալայոկուլ հրաբխի ժայթքումը հանգեցրեց Արևմտյան Եվրոպայում օդային երթևեկության հետ կապված խնդիրների: