Թուրքիայում ծեծկռտուք է տեղի ունեցել ֆուտբոլիստների միջև (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի առաջնության՝ «Բուրսասպոր» և «Դիարբեքիրսպոր» թիմերի հանդիպման ժամանակ ծեծկռտուքի համար վեց ֆուտբոլիստներ կարմիր քարտ են ստացել, մի քանի երկրպագուներ բերման են ենթարկվել, հայտնում է HalkTV հեռուստաալիքը։
Բուրսայում կայացած հանդիպման վերջին րոպեներին ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել։ Դրանից հետո երկրպագուները սկսել են առարկաներ նետել խաղադաշտ, իսկ ոստիկանները ստիպված են եղել միջամտել և բերման ենթարկել մի քանի երկրպագուների։
Նշվում է, որ «Դիարբեքիրսպորը» խաղից հետո լքել է մարզադաշտը՝ ոստիկանների ուղեկցությամբ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Սուպերլիգայի 15-րդ տուրում կայացած «Անկարագյուջյու» – «Ռիզեսփոր» (1:1) հանդիպումից հետո սկանդալային իրադարձություններ էին տեղի ունեցել։
Հանդիպման ավարտից հետո «Անակարագյուջյուի» նախագահ Ֆարուկ Կոջան մոտեցել և բռունցքով հարվածել էր գլխավոր մրցավար Հալիլ Ումուտ Մելերին։
37-ամյա մրցավարն ընկել էր խոտածածկին, ինչից հետո ոմանք սկսել էին ոտքերով հարվածներ հասցնել նրան։
Տեսանյութը նաև՝ այստեղ։