Կիրկորովն անվտանգության աշխատակցին ցած է հրել բեմից․ այժմ նրան սպառնում են ձերբակալել
ՏեսանյութերՓոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում» համերգի ժամանակ ցած է հրել բեմից անվտանգության աշխատակցին։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին, երբ բեմում ելույթ էր ունենում երգչուհի Անի Լորակը։ Կիրկորովը ցանկացել է մոտենալ արտիստին, սակայն անվտանգության աշխատակիցը որոշել է թույլ չտալ նրան անցնել: Այդ ժամանակ էլ երգիչը հրել է տղամարդուն, ինչի հետևանքով նա ընկել է բեմից։ Դրանից հետո Կիրկորովը մի փոքր առաջ է գնացել ու ինչ-որ բան բղավել տուժածի հասցեին։
«Царьград»–ի տվյալներով՝ միջադեպի հետեւանքով անվտանգության աշխատակիցը մի քանի վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ մեջքի կոտրվածք, եւ հոսպիտալացվել։ Դեպքից հետո աշխատակիցը դիմել է ոստիկանություն և հայտարարություն գրել կատարողի դեմ։ Կիրկորովին սպառնում է մինչև չորս ամսով կալանք՝ թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար, կամ տուգանք։