Արարատ Միրզոյանը ցավակցել է Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության նախկին դեսպանի մահվան կապակցությամբ
ՔաղաքականՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգի մահվան կապակցությամբ։
«Խորը վշտով տեղեկացա Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության նախկին դեսպան Հանս Դաննենբերգի անժամանակ մահվան մասին։ Ավելի ամուր երկկողմ կապեր կառուցելու նրա անխոնջ ջանքերը՝ ներառյալ Երևանում դիվանագիտական գրասենյակը բացելը, միշտ կհիշվեն։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին և հարազատներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
Հանս Դաննենբերգը Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության դեսպան էր նշանակվել 2022 թվականի ապրիլին։ 2023 թվականին Դաննենբերգը նշանակվել էր Կանադայում Դոմինիկյան Հանրապետության դեսպան։ 2000-2021 թվականներին նա եղել է Հնդկաստանում Դոմինիկյան Հանրապետության դեսպանը։
Դաննենբերգի մահվան կապակցությամբ ցավակցել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։