ԲԸՏՄ-ն Շիրակում կասեցրել է տուֆի հանքի շահագործումը
ՀասարակությունԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գործող տուֆի արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են խախտումներ։
Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության՝ խախտելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները։
ԲԸՏՄ Շիրակի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց ՍԹԱ թույլտվության ընդերքշահագործում և վերամշակում իրականացնելու համար, «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է։
Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։