«Սուրբ Հակոբ» եկեղեցու քահանայի ահազանգով փրկարարները ամրացրել են գմբեթի մետաղյա ճոպանը
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ֆանարջյան 2 հասցեում գործող «Սուրբ Հակոբ» եկեղեցու քահանա Տեր Շմավոնից, որ «Սուրբ Հակոբ» եկեղեցու գմբեթի զանգի պարանը պոկվել է և կա վտանգ, որ հնարավոր է այն ընկնի, և այն ամրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Կարապետյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ անհրաժեշտ է ավտոսանդուղք, ինչից հետո ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատին, որտեղից ժամանել է ավտոսանդուղքը, և փրկարարները ամրացրել են եկեղեցու գմբեթի երկաթյա ճոպանը: