Կիրկորովը հրապարակավ ներողություն է խնդրել
ԺամանցՖիլիպ Կիրկորովը տեսաուղերձ է ձայնագրել, որում ներողություն է խնդրել Նաստյա Իվլեևայի «մերկ» երեկույթին մասնակցելու համար։ Տեսանյութը հայտնվել է արտիստի VK–ի էջում։
«Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ նա սխալ դռնով է մտնում: Հրավեր էի ստացել, խոստացել էի գալ ու եկա։ Բայց չգիտեի այդ դռների հետևում տեղի ունենալիք իրադարձության մասին և հեռացա»,- ասել է երգիչը՝ նշելով, թե ընդամենը 5 րոպե է միջոցառմանը մնացել։
«Ես չեմ պատրաստվում պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա», - շարունակել է նա: «Մեր դժվարին, հերոսական ժամանակներում իմ մասշատբի արվեստագետը չի կարող և չպետք է այդքան անպատասխանատու լինի որևէ միջոցառման մասնակցելու հարցում։ Ես գիտակցում եմ իմ սխալը։ Վերջին բանը, որ կուզենայի, այն է, որ իմ կողմից այս անտեսումը պատճառ դառնար Ռուսաստանում իմ ստեղծագործական գործունեության սահմանափակման համար»։