Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականԿարծում եմ՝ հուսադրող ձեւով ենք փակում տարին, ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Համ խաղաղության գործընթացի մասով եմ հուսադրող համարում, համ շատ կարեւորում եմ այս տարի գերիների վերադարձը: Պարզ է, որ դժվարին պահեր էլ ունեցանք, սեպտեմբերին Արցախի նկատմամբ հայաթափումը: Մի խոսքով, հերթական տարին էր, որ բոլորով բոլորեցինք»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ խաղաղության օրակարգը կյանքի կկոչվի. «Հիշում եք՝ պատերազմից անմիջապես հետո ասում էին, որ չենք կարողանալու բանակցել, որ խաղաղություն չի լինելու, բայց ակնհայտ է հիմա, որ խաղաղությունը երբևէ այսքան մոտ չի եղել: Ես լիահույս եմ»:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը վերջին մի քանի հանդիպումները տապալում է, Ալեն Սիմոնյանն ասց. «Դա պայմանագրի քննարկման հիման վրա է: Դուք գիտեք, որ շատ ակտիվ փոխանակվում ենք եւ կառուցողական քննարկում է գնում: Նաեւ պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով, որ իրենք ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է չստացվող հանդիպումներին, այո, դա խնդիր է, բայց հանդիպումները եւ քննարկումները շարունակվում են եւ շարունակվելու են: Մենք բավականին մոտ ենք խաղաղության պայմանագրին եւ ռեալ խաղաղությանը»: