Դրանք լինելու են ամեն տարի, քանի դեռ ես ԱԺ նախագահ եմ․ Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին
ՔաղաքականՊարգեւավճարներն այսուհետ լինելու են սեպտեմբերի 21-ին և տարվա վերջում այն միջոցների շնորհիվ, որոնք խնայվել են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Խնայված գումարներից, բացի պատգամավորներին պարգևավճար տրամադրելուց, մենք բավականին գումար վերադարձրել ենք կառավարությանը։ Դրանք լինելու են ամեն տարի, քանի դեռ ես ԱԺ նախագահ եմ։ Այլևս ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ պարգևավճար տալու համակարգը չի լինելու, միայն սեպտեմբերի 21-ին և տարվա վերջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։