Բաքուն և Երևանը պատրաստ են ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը. Պեսկով
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել՝ ավարտին հասցնելու խաղաղ բանակցությունները և հասնելու միասնական խաղաղության պայմանագրի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ի՞նչ հակամարտող կողմեր։ Նրանք հայտարարում են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու խաղաղ բանակցությունները, հասնելու միասնական փաստաթղթի՝ խաղաղության պայմանագրի, ոչ մի ռիսկ չկա»,– ասել է նա Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ռիսկային չէ՞ երկրի ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ հրավիրելը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru