Մարիա Չանդիրյանը երեխայի սեռը պարզել է Փարիզում
ԺամանցՊարուհի Մարիա Չանդիրյանն ու ամուսինը դուստր են ունենալու։ Զույգն իրենց ապագա երեխայի սեռը պարզել է ավանդական դարձած միջոցառման ընթացքում, որը կազմակերպել են Փարիզում։ Տեսանյութը նկարահանվել է Էյֆելյան աշտարակի ֆոնին։
«Մեր փոքրիկ արքայադուստր, ես եւ քո հրաշալի հայրիկը չենք համբերում հանդիպել քեզ։ Մենք այնքան շատ ենք քեզ սիրում, որ որոշեցինք քո՝ ով լինելը բացահայտել Սիրո քաղաքում։ Այսօրվանից սկսած մենք քո ամբողջ կյանքը հեքիաթ կդարձնենք մինչեւ առհավետ»,-տեսանյութի ներքո գրել է պարուհին։