Սննդաբանը խոսել է ճարպեր պարունակող մթերքների մասին, որոնք օգնում են նիհարել
ԱյլՍննդաբան Քեթրին Ջերվասիոն նշել է ճարպեր պարունակող տասը մթերք, որոնք կօգնեն նիհարել։ Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That! հրատարակությունը։
Նիհարելու համար ճարպեր պարունակող լավագույն մթերքների եռյակում է հայտնվել ավոկադոն, ընկույզը և ձիթապտղի յուղը: Դրանք հագեցնում են օրգանիզմը, նպաստում են լավ նյութափոխանակությանը և նվազեցնում գիրանալու վտանգը։
Սաղմոնն ու սկումբրիան նպաստում են սրտի առողջությանը, իսկ կակաոյի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադը հիանալի աղանդեր է դառնում, քանի որ այն շատ շաքար չունի: Իսկ պանիրը կծառայի որպես սպիտակուցի հիանալի աղբյուր և կապահովի հագեցածության երկարատև զգացում։ Դրանկ վարկանիշային աղյուսակում ավելի ցածր տեղ են զբաղեցնում։
Ճարպեր և բջջանյութ պարունակող սերմերը օգնում են խուսափել շատ ուտելուց: Ձուն պարունակում է բարձրորակ սպիտակուցներ և առողջ ճարպեր։ Ցանկում հաջորդը գրանոլան է: Այն օգտագործելիս պետք է հետևել արտադրանքի շաքարի պարունակությանը և որակին։
Վերջապես, նիհարելու համար լավագույն մթերքների ցանկում տասներորդը յուղոտ յոգուրտն է, որը պարունակում է պրոբիոտիկներ, կալցիում և սպիտակուցներ՝ դարձնելով այն սննդարար մթերք նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: