Թայվանին, ամեն դեպքում, սպասում է Չինաստանի հետ վերամիավորում․ Սի Ծինփին
Թայվանը Չինաստանից անջատելու ցանկացած փորձ պետք է վճռականորեն ճնշվի։ Այդ մասին կոչ է արել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է հավատարիմ մնանք նոր դարաշրջանում Թայվանի հիմնախնդրի լուծման հարցում կուսակցության ընդհանուր ռազմավարությանը, հավատարիմ մնանք մեկ Չինաստանի սկզբունքին և «1992 թ. կոնսենսուսին», համակողմանիորեն խորացնենք հարաբերությունների զարգացումը և նպաստենք Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև խաղաղ զարգացմանը։ Թայվանը Չինաստանից անջատելու որևէ ուժի ցանկացած փորձի պետք է վճռականորեն հակազդել»,- ասել է նա։
South China Morning Post–ի հաղորդմամբ՝ Սի Ծինփինը նաև հայտարարել է, որ Թայվանին, ամեն դեպքում, սպասում է Չինաստանի հետ վերամիավորում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը