46-ամյա Անֆիսա Չեխովան լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Ժամանց46-ամյա դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան լուսանկարվել է ծովափին։ Նա կադրով կիսվել է Instagram-ում։
Դուբայում արված լուսանկարում Չեխովան կեցվածք է ընդունել բիկինիով՝ նստած ավազի վրա։ «Ֆոտո–ռեբուս. գտիր պորտը։ Գտնողը պարգեւ կստանա»,- կադրը մակագրել է ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհին։
Չեխովայի հետևորդները նշել են, որ նա հիանալի մարզավիճակում է։ «Աստվածուհի», «Հրաշալի տեսք ունես», «Շքեղ կազմվածք»,- գրել են նրանք։