Սեուլում հայտնաբերվել է օսկարակիր «Մակաբույծները» ֆիլմի աստղի դին
ԺամանցԿորեացի դերասան Լի Սուն Կյունը, ով հայտնի է նաև «Մակաբույծները» ֆիլմում իր դերակատարմամբ, մահացած է հայտնաբերվել թմրանյութերի մասին սկանդալից հետո։ Ինչպես հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը, նրա մարմինը հայտնաբերվել է Սեուլում՝ ավտոմեքենայի մեջ։
Դրան նախորդել է 48-ամյա դերասանի հետախուզումը։ Ինչպես գրել է Yonhap գործակալությունը, նա դուրս է եկել տնից՝ թողնելով ինքնասպանության մասին գրություն։ Մահվանից մի քանի շաբաթ առաջ Լին թմրանյութերի սկանդալի մեջ է ընկել՝ արտիստին մեղադրել են անօրինական նյութեր օգտագործելու մեջ, որից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Ինքը՝ դերասանը պնդել է, որ իրեն խաբել են, չի իմացել՝ ինչ է օգտագործում։
Ոստիկանությունը երկու թմրամիջոցների թեստ է անցկացրել, որոնցից երկուսն էլ բացասական են եղել։