Թուրքիայում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԹուրքիաԹուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 223 հազար բնակչությամբ Ադիյաման քաղաքից 62 կմ հյուսիս-արևմուտք։
Օջախը ընկած է եղել 5 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։