Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը ազատվել է աշխատանքից
ՔաղաքականԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ազատվել է աշխատանքից։ Լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց Ծովինար Խաչատրյանը։
«Աշխատանքից ազատվել եմ սեփական դիմումի հանաձայն, փոխադարձ համաձայնությամբ, հունվար ամսից այլևս խոսնակի պարտականությունները չեմ իրականացնի»,-նշեց Խաչատրյանը։
Ըստ տեղեկությունների, ԱԺ նախագահի մամուլի խոսնակ է նշանակվելու Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։