Եթե ինձ հրավիրեին Ռուսաստանի հավաքական, միեւնույն է, կընտրեի Հայաստանը․ Գորելով
Սպորտ
«ԿԱՄԱԶ»-ի կիսապաշտպան Պավել Գորելովը, ով երկքաղաքացիություն ունի (Ռուսաստան և Հայաստան), խոսել է ազգային հավաքականի ընտրության մասին։ Գորելովը որոշել է ելույթ ունենալ Հայաստանի համար և ընդգծել, որ նույնիսկ համապատասխան առաջարկ ստանալու դեպքում չէր համաձայնի խաղալ Ռուսաստանի համար։ Միաժամանակ, ֆուտբոլիստը դեռ չի ստացել Հայաստանի ֆուտբոլային քաղաքացիություն՝ ՖՆԼ-ում հանդես գալու համար։
«Ինչո՞ւ ընտրեցի Հայաստանի հավաքականը։ Նախ հայրս հայ է։ Նա մանկուց ինձ միշտ ասում էր, որ հայ եմ։ Հետո այնպես եղավ, որ ինձ առաջինը հրավիրեցին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական։ Եթե ինձ հրավիրեր Ռուսաստանի հավաքականը, ես, միեւնույն է, կընտրեի Հայաստանի հավաքականը»,– ասել է նա։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան