Արիանա Գրանդեին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ լուսանկարել են նոր ընկերոջ հետ
ԺամանցԵրգչուհի Արիանա Գրանդեին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ լուսանկարել են իր նոր ընկերոջ՝ Իթան Սլեյթերի հետ։ Հաղորդում է Page Six-ը։
Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ զույգին նկատել են Նյու Յորքում փոփ երգչի հոր՝ Էդ Բուտերայի հետ զբոսանքի ժամանակ:
«Նրանք ընթրեցին Գրանդեի հոր և ընտանիքի հետ նրա ընտանիքի սիրելի իտալական ռեստորանում: Նրանք սիրում են աջակցել միմյանց իրենց աշխատանքում: Երբ Արիանա Գրանդեն ավարտում է աշխատանքը, նա սիրում է գնալ թատրոն»,- հրատարակությանը պատմել է ինսայդերը: