Սերժ Սարգսյանը նիստ է գումարել․ քննարկվել են ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները
ՔաղաքականՍույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը։
«Նիստին ամփոփվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Գործադիր մարմնի անդամների հանդիպումները կուսակցության մարզերի շրջանային կազմակերպությունների ակտիվի և համակիրների հետ։
Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են ՀՀ մարզերում և Երևանում ծրագրերի մշակման և իրականացման հանձնարարականներ։ Քննարկվել են նաև ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումները»,- նշել է պատգամավորը։