Մահացել է Glock ատրճանակի ստեղծող Գաստոն Գլոքը
ԱյլԱվստրիացի զինագործ Գաստոն Գլոքը մահացել է 95 տարեկանում։ Նա հրազենի արտադրությամբ զբաղվող ընկերություն է ստեղծել Glock ապրանքանիշի ներքո։ Ընկերության հիմնադրի մահվան մասին հաղորդվել է նրա կայքում։
Մահվան հանգամանքներն ու պատճառները չեն նշվում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Գլոքը 1980-ականներին «հեղափոխություն է արել» հրազենի աշխարհում:
Գլոքը 1963 թվականին հիմնադրել է զենքի արտադրության ընկերություն, և նրա ապրանքանիշը հիմնականում հայտնի է իր ատրճանակներով։